Եգիպտացիների հին գիրքը մեռյալների մասին. ինչ գաղտնիքներ են բացահայտվում առասպելական գրքում


Եգիպտացիների հին գիրքը մեռյալների մասին. ինչ գաղտնիքներ են բացահայտվում առասպելական գրքում
Մայիս 25 19:30 2020

Մեզանից շատերը մեռյալների գրքի մասին տեղեկացել են «Մումիա» հայտնի ֆիլմից, սակայն իրականում ևս այդ գիրքը գոյություն ունի և համարվում է Հին Եգիպտոսի խորհրադանիշ այնպես, ինչպես բուրգերը։ Ահա հետաքրքիր փաստեր այդ գրքի վերաբերյալ, որոնց մասին քչերն են տեղյակ։

1. Մեռյալների գիրքը համարվում է մեր օրեր հասած հնագույն պատկերներով գիրքը։

2. Գիրքը բնավ նվիրված չէ մեռյալներին, ինչպես ենթադրում են շատերը։ Այն նկարագրում է մահացած հոգու հարությունը։ Եթե լինենք ավելի կոնկրետ, ապա գիրքը դրույթներ է բովանդակում այն աշխարհում հոգու «վարվեցողության կանոնների» և դրա բոլոր փուլերի հերթականության մասին։

3. Մեռյալների գիրքը մի քանի խմբագրում է անցել։

 

 

4. Սաիսյան խմբագրության մեջ շատ հումոր կա. երբեմն ծիծաղում են անգամ աստվածները։

5. Առասպելական պատմություններից մեկում սրամտում են Սեթ աստծու հիմարության և Ամոն-Ռա աստծո ավելորդ քաշի վերաբերյալ։

6. Այս ամենից կարելի է ենթադրել, որ հին եգիպտացիներն այնքան էլ չէին վախենում աստվածների զայրույթից։

7. Թեբանական խմբագրությունը, ընդհակառակը, պարունակում է աստվածներին նվիրված օրհներգեր։

8. Համաձայն հենց մեռյալների գրքում նշված կանոնների եգիպտացիները թաղում էին իրենց փարավոններին։ Այն նկարագրում է, թե ինչպես կարելի է պաշտպանել մարմինը գերեզմանում։

9. Գրքի հեղինակը մինչ օրս անհայտ է։

10. Մեռյալների գիրքը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ և գտնվում է ամբողջական վերծանման փուլում։

 


loading...