Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. վարորդներին հորդորում են զգոն լինել


Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. վարորդներին հորդորում են զգոն լինել
Մայիս 25 16:34 2020

ՀՀ ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։

«Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ: