Հուշագիր՝ Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի միջեւ. այսօր Բաբայանը պաշտոն կստանա.Armlur.am


Հուշագիր՝ Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի միջեւ. այսօր Բաբայանը պաշտոն կստանա.Armlur.am
Մայիս 25 14:08 2020

Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր օրվա ընթացքում  Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջեւ հուշագիր է ստորագրվելու: Մեր տեղեկություններով՝ օրվա ընթացքում Սամվել Բաբայանը նշանակվելու է   Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Արշավիր Ղահրամյանին:

Armlur.am-ը զրուցել է Սամվել Բաբայանի հետ՝ պարզելու համար տեղեկությունների իսկությունը:

-Պարո՛ն Բաբայան, ըստ մեր տեղեկությունների, Արայիկ Հարությունյանը որոշել է Ձեզ նշանակել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը:

Նշանակման հրամանը կտան, այդ ժամանակ էլ կիմանաք:

 

-Այսինքն, արդեն պարոն Հարությունյանի հետ պայմանավորվածությո՞ւն եք ձեռք բերել այդ պաշտոնում նշանակվելու հարցում:

Այսօր այդ ամենի մասին կիմանաք:

-Հանդիպե՞լ եք ու որոշումն արդեն կայացված է պարոն Բաբայան:

Բազմիցս ենք հանդիպում ունեցել:

-Դուք հուշագի՞ր եք ստորագրելու այսօր պարոն Արայիկ Հարությունյանի հետ:

Այո՛, ստորագրելու ենք: Այլ բան չեմ կարող ասել: Կլինի , ամեն ինչն էլ կիմանաք: Բան չեմ ասելու: Ամեն ինչը կլինի, կտեղեկանաք: