ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հորդորում եմ հրաժարվել պաշտոնից. նախարար


ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հորդորում եմ հրաժարվել պաշտոնից. նախարար
Մայիս 25 13:17 2020
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ՀՊՏՀ-ում առաջիրկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին:
«Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու անհրաժեշտությունից, հորդորում եմ հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից և դրանով վերջնականապես զրոյացնել և թույլ չտալ, որ որևէ կերպ մրցույթը ստվերվի»,- ասաց նա:
Իսկ քաղաքացիներին Հարությունյանը կոչ արեց ուղղակի հետևել երկու տարիների ընթացքում նախարարության գործունեության թափանցիկությանը: