Բուսաբանական այգու մոտ BMW-ն բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդին հասցրել են հիվանդանոց


Բուսաբանական այգու մոտ BMW-ն բախվել է արգելապատնեշին ու շրջվել. վարորդին հասցրել են հիվանդանոց
Մայիս 25 09:40 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Մ․, ծնված 1986 թ․) բախվել է արգելապատնեշին եւ կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել եւ մոտեցրել ավտոքարշակին։



loading...