Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 120 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ, 36-ամյա Հրանտ Թ.-ի վարած Opel մակնիշի 36 QN 599 համարանիշի և 22-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի 36 OX 214 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 26-ամյա Կարուշ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրում բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: