NBA-ն բանակցություններ է վարում Walt Disney-ի հետ՝ մրցաշրջանը Disney World-ում վերսկսելու համար


NBA-ն բանակցություններ է վարում Walt Disney-ի հետ՝ մրցաշրջանը Disney World-ում վերսկսելու համար
Մայիս 24 18:31 2020

ESPN-ը հայտնում է, որ NBA-ի ներկայացուցիչ Մայք Բասը հաստատել է, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում Walt Disney Company-ի հետ ՝ 2019/20 մրցաշրջանը Օռլանդոյի Disney ESPN Wide World մարզահամալիրում հուլիսին վերսկսելու համար։

Օրլանդոյի մարզական համալիրը ունի երեք մարզադահլիճ: Բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Համալիրի հարևանությամբ կա հյուրանոցային ցանց, որ կտրամադրվի բասկետբոլիստների հարազատներին:

NBA-ի մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 12-ին ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն քաղաքներում, որտեղ մեղմացվել է ինքնամեկուսացման ռեժիմը, հնարավոր կլինի սահմանափակումներով մարզումներ անցկացնել: