Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակարաններից մեկում


Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակարաններից մեկում
Մայիս 23 15:50 2020

Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում մայիսի 22-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Մայիսի 22-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 20:57-ին: Այրվել են բնակարանի ննջասենյակում գտնվող մեկ մահճակալ և մեկ ներքնակ՝ մասամբ։