Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղա­մասերի ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին. կան տուժածներ


Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղա­մասերի ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին. կան տուժածներ
Մայիս 23 13:27 2020

Մայիսի 22-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղա­մասերի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Հրանտ Մ., ծնված 1996 թ․) ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին։

Փրկարարներն ուղևորներին (Մարիետա Շ․, ծնված 1955 թ․ և Իրինա Մ․, ծնված 1976 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ վարորդն ու մյուս ուղևոր Լևոն Մ․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են  «Աստղիկ» ԲԿ, որտեղ Իրինա Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է կայուն, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։