Հրազդանում 57–ամյա վարորդը Hover-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու


Հրազդանում 57–ամյա վարորդը Hover-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու
Մայիս 21 23:46 2020

Այսօր՝ մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Հրազդանի բնակիչ, 57-ամյա Մհեր Հ.-ն իր վարած Hover մակնիշի 78 MQ 008 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Վանիկ Պ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Հրազդանի թիվ 12 ավագ դպրոցում:



loading...