Սերիա Ա-ի վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով


Սերիա Ա-ի վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով
Մայիս 19 11:12 2020

Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մարզական միջոցառումներն արգելող հրաման է ստորագրել, որը վավեր է մինչև հունիսի 14-ը: Ի սկզբանե Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր էին առաջնությունը վերսկսել հունիսի 13-ին, սակայն այն հետաձգվել է ևս մեկ շաբաթով:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը թույլատրել է ֆուտբոլային ակումբներին վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի: 

 

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  



loading...