Լևոն Արոնյանը մեկնարկում է Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում


Լևոն Արոնյանը մեկնարկում է Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում
Մայիս 18 22:54 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է  շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը կրում է Lindores Abbey Rapid Challenge անվանումը, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Այն կմեկնարկի մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին:

Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Եվս երկու մրցաշար պլանավորվում է անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին: