ՖԻՖԱ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեգործական հանդիպում է կազմակերպում


ՖԻՖԱ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեգործական հանդիպում է կազմակերպում
Մայիս 18 21:03 2020

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կազմակերպում է բարեգործական հանդիպում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խաղի միջոցով հավաքված միջոցները կուղղվեն արագացնելու կորոնավիրուսի բուժման համար տեխնոլոգիաների զարգացումը և արտադրությունը, որոնք ներառում են թերապիա, պատվաստանյութեր և հիվանդության ախտորոշում:

«Մենք պարտավոր ենք ցուցաբերել համերաշխություն և շարունակել անել հնարավորը համաճարակի դեմ պայքարի համար: Մենք մասնակցել ենք տարբեր ակցիաների միջոցով համաշխարհային հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական ներդրումներ ենք ունեցել այս խնդրի լուծման գործում, և այժմ ՖԻՖԱ-ն պարտավորվում է կազմակերպել այս դրամահավաքի միջոցառումը», - ասաց ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն:

Հանդիպման ամսաթվի, ժամանակի և տեղի մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի: