Նույնիսկ մարզումների ժամանակ եմ տղայիս մասին մտածում. Հենրիխ Մխիթարյան


Նույնիսկ մարզումների ժամանակ եմ տղայիս մասին մտածում. Հենրիխ Մխիթարյան
Մայիս 18 14:06 2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն իրեն աջակցում, մոտիվացնում ու առաջ մղում։

 

 

«Դեռ  մինչև ամուսնանալը, ես կողքիս ունեի մարդիկ, ովքեր իմ շարժիչ ուժն էին՝ մայրս, քույրս, հայրս, որը երկար ժամանակ է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, ինչպես նաև ընտանիքիս մյուս անդամները՝ եղբայրներս, ընկերներս… Այո՛, ես ֆուտբոլ ինձ համար եմ խաղում, բայց ուզում եմ, որ նրանք էլ երջանիկ լինեն: Եթե ես լավ եմ խաղում, նրանք երջանիկ են: Բայց երբ ամուսնացա ու տղաս ծնվեց, հիմա նույնիսկ մարզումների ժամանակ եմ նրանց մասին մտածում, միշտ նրանք իմ մտքում են, ինձ առաջ են մղում ու ես գիտեմ, որ պետք է քրտնաջան մարզվեմ ու խաղամ: Ճիշտ է տղայիս ծնվելուց հետո դեռ խաղ չի կայացել, բայց հուսամ՝ դեռ շատ-շատ խաղեր կլինեն»,- ասել է Մխիթարյանը:

 

 

Հիշեցնենք՝ Մխիթարյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել մարտի 4-ին:

 

Ծնողներն անվանակոչել են նրան ֆուտբոլիստի հոր՝ Համլետ Մխիթարյանի պատվին: