Արսենալը ցանկանում է վաճառել Մխիթարյանին. Ռոման պատրաստ չէ այդքան գումար վճարել


Արսենալը ցանկանում է վաճառել Մխիթարյանին. Ռոման պատրաստ չէ այդքան գումար վճարել
Մայիս 15 00:05 2020

Լոնդոնի «Արսենալը» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է 15 մլն ֆունտի դիմաց վաճառել իտալական «Ռոմային», որի կազմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձակալության հիմունքներով: Այդուհանդերձ, «Ռոման» պատրաստ չէ այս գումարը վճարել: Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Ռոման» Իտալիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձակալեց Մխիթարյանին՝ 2.6 մլն ֆունտի դիմաց: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան բազմիցս ընդգծում է, որ կցանկանար մշտական հիմուքներով պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ.

«Ես ուզում եմ, որ նա մնա: Նա ևս դա է ցանկանում: Բայց ակնհայտ է, որ այս հարցի շուրջ մենք պետք է «Արսենալի» հետ խոսենք: Ցանկանում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ, քանի որ նա մեծագույն ֆուտբոլիստ ու հիանալի մարդ է»,- ասել է Ֆոնսեկան:

Calcio Mercato-ն էլ գրում է, որ Ֆոնսեկայի ղեկավարները չեն ցանկանում վճարել Մխիթարյանի համար պահանջվելիք 15 մլն ֆունտը: Պատճառը, թերևս, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամն է:

Աղբյուր  ArmSport.am