Կիմ Չեն Ընը անհաջող վիրահատությունից հետո դարձել է «բույս»


Կիմ Չեն Ընը անհաջող վիրահատությունից հետո դարձել է «բույս»
Ապրիլ 25 22:45 2020

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը շատ ավելի լուրջ է, քան նախկինում համարվում էր, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին։

Իսկ ահա New York Post-ը հայտնում է, թե Կիմ Չեն Ընը մահացել է եւ հղում է անում Հոնկոնգի ռադիոհաղորդակցության ցանցին, իսկ նարնք էլ ճապոնական ամսագրին: 

 

 

Ինչպես տեղեկացրել է ճապոնական Shukan Gendai ամսագիրը, հյուսիսկորեական առաջնորդի առողջական վիճակը վատացել է ապրիլին ինչ-որ գյուղական վայր այցից հետո։ Նա դրանից հետո ենթարկվել է ստենտավորման եւ հայտնվել վեգետատիվ վիճակում, հայտնում է ճապոնական ԶԼՄ-ն՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի առաջնորդին բուժող խմբից աղբյուրին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր Կիմ Չեն Ընի առողջական վիճակի լուրջ վատթարացման մասին։ Ընդ որում, Հյուսիսային Կորեայում այս տեղեկատվությունը հերքել էին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ առաջնորդը, ինչպես նախկինում, կատարում է իր պարտականությունները։

Դրանից հետո Reuters-ը հայտնել էր, որ Չինաստանը բժիշկներ է ուղարկել Հյուսիսային Կորեա, սակայն չի հայտնել դրա նպատակը։