Ինձ հետ էր նաև Հովհաննես Շիրազը. Ցեղասպանությունը վերապրած 115-ամյա Եփրակսի տատիկը կիսվել է հուշերով. (տեսանյութ)


Ինձ  հետ էր նաև Հովհաննես Շիրազը. Ցեղասպանությունը վերապրած 115-ամյա Եփրակսի տատիկը կիսվել է հուշերով. (տեսանյութ)
Ապրիլ 24 22:40 2020

Հայոց ցեղասպանությունը վերապրածներից եզակիներն են ողջ մնացել,ընդամենը՝ երեքը: Նրանցից Եփրակսի Գևորգյանը պարտաճանաչ  ամեն  տարի ապրիլի   24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքն է մատուցել   Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս տարի Եփրակի տատիկը չի կարողանա  հուշահամալիր այցելել: Ծանր հիշողություններով, բայց միաժամանակ կենսուրախ տատիկի հետ նախորդ մեր հանդիպմանը խոստացանք՝ էլի վերադառնալ: Այս անգամ  այցելությունը համընկավ ծննդյան օրվա հետ:

Ապրիլի  23-ին Եփրակսի  Գևորգյանը դարձավ  115 տարեկանԱձնագրով 106 տարեկան էբայց հիշում  է, որ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից փրկվելիս դպրոցական է եղել, ութ-ինը  տարեկան:

Եփրակսի տատիկին ծնդյան առթիվ մեր նկարահանող խմբի հետ նվերերներ էր ուղարկել ամերիկյան Amway  ապրանքանիշը:  էկոլոգիապես  մաքուր տնտեսական մաքրող միջոցների շնորհիվ տատիկին խնամող նրա  90-ամյա  դստեր հոգսը կթեթևանա:

 Armday.am-ը ծննդյան առթիվ անակնկալ արեց տատիկին, որից հետո  Եփրակսի Գևորգյանը պատմեց գաղթի  ճանապարհից հիշողությունում պահպանված  մանրամասները:

Եփրաքսի Գևորգյանը ծնվել  է Կարսի նահանգի Լալոյի Մավրակ գյուղում։ Փրկվելու համար նրա ընտանիքն անցել է Արաքս գետը։ Նա Հայոց ցեղասպանությունից փրկվել է մոր և երկու եղբայրների հետ միասին։ Հորը սպանել են թուրքերը: Մայրը մահացել է, երբ նա ինը տարեկան էր, և աղջկան տարել են Գյումրիի մանկատուն։  

«Ինձ հետ էր նաև Հովհաննես Շիրազը: Անընդհատ մոր մասին էր գրում»,-ասաց Եփրակսի Գևորգյանը:

Ամեն առավոտ աչքերը բացելիս աղոթում է Աստծուն, շնորհակալություն հայտնում,օրհնություն խնդրում բոլորի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: