10 աստղային ծնողներ, որոնք շատ խիստ են երեխաների դաստիարակության հարցում.լուսանկարներ

10 աստղային ծնողներ, որոնք շատ խիստ են երեխաների դաստիարակության հարցում.լուսանկարներ
Ապրիլ 14 18:50 2020

Adme.ru-ն ներկայացնում է աստղային ամենախիստ ծնողների տասնյակին.

 

1.Միլա Կունիս 

10 звездных родителей, у которых дети ходят по струнке

 

Երիտասարդ ծնողները շատ են ջանում, իրենց երկու երեխաներին ճիշտ դաստիարակել: Այնքան, որ նրանք որոշել են ամբողջությամբ հրաժարվել ամանորյա նվերներից, որպեսզի երեխաներին սովորեցնեն գնահատել իրենց ունեցածը և վայելեն տոնը, այլ ոչ թե իրերը: Դերասանները իրենց հարազատներին նույնպես խնդրել են ձեռնպահ մնալ նվերներից և աջակցել իրենց նոր ավանդույթին:

 

 

 

2.Մադոննա 

 

 

Սկանդալային երգչուհին, ով աշխարհին ներկայացրեց «Սեքս» գիրքը, պարզվում է, որ շատ խիստ մայր է: Երգչուհին իր վեց երեխաների համար ունի մի շարք կանոններ: Նույնիսկ Մադոննայի 18 տարեկան դստերը՝ Լուրդեսին, խստիվ արգելված է տղաների հետ գնալ ժամադրության։ Ինչպես նաև տանը բացարձակ արգելված է հեռուստացույց նայելը, արագ սնունդն և ամսագրերը, իսկ հատակից չհավաքված իրերը անմիջապես նետվում են  աղբարկղ:

 

 

 

3.Քեյթ Բլանշեթ

Кейт Бланшетт – биография, фото, личная жизнь, муж, дети, рост и ...

 

Երկու անգամ «Օսկարի» արժանացած և չորս երեխաների մայր Քեյթ Բլանշեթը  խոստովանում է, որ երբեմն տանը պետք է «վատ ոստիկան» լինի: Դերասանուհին համոզված է, որ երեխաներին դաստիարակելու հարցում լավ մայր լինելը շատ ավելի կարևոր է, քան ընկեր լինելը: Բլանշեթը և նրա ամուսին Էնդրյու Ուփթոնը համոզված են, որ երեխաների դաստիարակության հարցում, եթե նախ և առաջ փորձեք գոհացնել ձեր երեխաներին, ապա իմացեք, որ  քայլում եք բարակ սառույցի վրայով։

 

 

 

4.Բեքհեմներ 

10 звездных родителей, у которых дети ходят по струнке

 

Նախկինում սրտակեր ֆուտբոլիստը  և հանրաճանաչ երգիչուհին անսպասելիորեն դարձան իդեալական ընտանեկան արժեքների կրողներ: Բեքհեմ զույգի չորս երեխաները հայտնի են որպես բրիտանական դաստիրարակության օրինակներ, նրանք չեն ընկնում անախորժ իրավիճակների մեջ, նրանք միշտ օգտագործում են «շնորհակալ եմ» և «խնդրում եմ» բառերը և ցուցադրում են անթերի վարվելակերպ:

 

 

 

5.Վաշինգթոններ 

10 звездных родителей, у которых дети ходят по струнке

«Օսկարի» հաղթողը թերևս աստղային ամենախիստ ծնողներից մեկն է: Դերասանն ունի չորս մեծահասակ երեխա, և դատելով այն փաստից, որ նրանցից ոչ մեկը երբևէ չի թաթախվել նույնիսկ փոքրիկ սկանդալի մեջ, ակնհայտ է, որ Վաշինգտոնի ընտանիքը կատարել է հիանալի աշխատանք: Դերասանի ընտանիքում պարզապես կանոններ և արգելքներ չէ որ կան. Երեխաները պետք է  ծնողներին դիմեն բացառապես «տիկին» և «պարոն» բառերով  և պետք է ընտանիքում պահպանեն սուբորդինացիան:

 

 

 

6.Ջեսիկա Ալբա 

 

Աստղային երեխաները նույնպես անկյուն են կանգնում։ Դեռ վաղ մանկության տարիներին, երբ դերասանուհու դստրերը վիճում էին և վերցնում միմյանց իրերը, ապա նրանք որպես պատիժ կանգնում էին անկյուն: Իհարկե նրանց համբերությունը բավարար չէր մի քանի րոպեից ավելի երկար կանգնելու անկյունում, բայց երեխայի համար երկու րոպե քիթը դեպի պատը կանգնելը դա մի հավերժություն է:

 

 

 

7.Գվինետ Պետրոու 

 

Օսկարի մրցանակակիր դերասանուհին և առողջ ապրելակերպ վարելու խորհրդատուն ոչ միայն ինքն է հավատարիմ իր խիստ սննդակարգին, այլև պնդում է, որ իր երկու երեխաները նույնպես հետևեն իր օրինակին։ Դերասանուհին խոստովանում է, որ երեխաները բավականին հաճախ դժգոհում են քաղցածության զգացողությունից `ածխաջրերի քիչ օգտագործման պատճառով: Ահա այսպիսին է Գվինետի երեխաների մանկությունը առանց մակարոնեղենի, պիցցայի, չիպսերի և խմորեղենի. 

 

 

 

8.Ջենիֆեր Լոպես 

10 звездных родителей, у которых дети ходят по струнке

Երգչուհու ընտանիքում կա մի խիստ կանոն.  «Ուրախությունը պետք է վաստակել»: Հանգստյան օրերին զվարճանալու, հեռուստացույց դիտելու և գաջեթներով խաղալու համար, երկվորյակները պետք է ամբողջ շաբաթվա ընթացքում լավ վարքագիծ դրսևորեն, լավ սովորեն և վաստակեն հանգստյան օրերի իրենց զվարճանալու  իրավունքը։

 

 

 

9.Մեգան Ֆոքս 

10 звездных родителей, у которых дети ходят по струнке

Ակնհայտ է, որ հեռուստացույց դիտելու  արգելքը հոլիվուդյան ընտանիքներում շատ տարածված կանոն է: Այնուամենայնիվ, «Տրանսֆորմերներ» ֆիլմի աստղն շատ խիստ է վերաբերվում հեռուստացույց նայելուն. Մեգան Ֆոքսի ընտանիքում երեխաներին լիովին արգելվում է հեռուստացույց նայել,  պլանշետներով խաղալ, ինչպես նաև սահմանափակված է համակարգչային խաղերի և ինտերնետի հասանելիությունը։ Միայն երբեմն երեխաներին թույլատրվում է դիտել կինոներ կամ մուլտֆիլմեր: 

 

 

 

10.Ջուլիա Ռոբերտս 

10 звездных родителей, у которых дети ходят по струнке

Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի ընտանիքում կան մի շարք կանոններ, որոնց պետք է հետևեն նրա երեք երեխաները: Սակայն աստղային մայրիկի համար առավել սկզբունքային է արագ սննդի և շաքարի արգելքը։ Քաղցրավենիք և պաղպաղակներ շատ հազվադեպ են թույլատրվում, բացառապես հատուկ առիթների ժամանակ:

loading...