Պատճառը հայտնի է, թե ինչու են Ucom-ի աշխատակիցները որոշել հեռանալ ընկերությունից. 1Lurer.am


Պատճառը հայտնի է, թե ինչու են Ucom-ի աշխատակիցները որոշել հեռանալ ընկերությունից. 1Lurer.am
Ապրիլ 10 00:27 2020

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:

 

1lurer.am-ին հայտնի դարձավ, որ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝  Beeline - ը գնելու շուրջ քննարկումների փաստը:
 
Հայտ է ներկայացվել, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է վերլուծություն ներկայացնեն: