Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը

Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը
Ապրիլ 9 23:21 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 8-ին, կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, այնուհետև փաթաթվել իրեն և տանջել, որ նա իր մոտ եղած ոսկեղենը փոխանցի իրեն:

 

Այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել ոսկյա մատանին, իսկ ականջներից՝ ոսկե ականջօղերը, որից հետո դիմել են փախուստի:

 

Կայքի տեղեկություններով՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

loading...