Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ. Արա Վարդանյանը անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայություններին


Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ. Արա Վարդանյանը անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայություններին
Ապրիլ 9 15:42 2020

Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայություններին, ով, ինչպես այսօր պարզվեց, մարտի 17-ից նիստերից բացակայել է քթի վիրահատության պատճառով: Գրառման մեջ ասվում է.

 

«Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.

 

Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորը որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել։ Անել դա հենց այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը պետք է ներկայացնի երաշխավորագրեր՝ Նախագահի խափանման միջոցը փոխելու նպատակով։

 

Նման ապաշնորհ ձևերով դատական նիստերի ձգձգումը թույլ է տալիս ենթադրել, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ինչի հետ պլաստիկ իշխանությունը չի ուզում համակերպվել։ Ցավալի է, որ Նախագահին կալանքի տակ պահելու համար դուք արդեն ստիպում եք մարդկանց գնալ վիրահատությունների՝ վտանգի տակ դնելով իրենց առողջությունը։

 

Երբ ես ասում եմ, որ Հայաստանում բոլոր քաղաքական պրոցեսները վերածվել են մանկապարտեզի հանդեսի, նեղանում եք։ Բա էլ ինչ անուն դնես այս իրողությանը, եթե ոչ մանկապարտեզ։

 

Բայց հասկացեք, եթե քիթը ենթարկվելով պլաստիկ վիրահատության կարող է ստանալ լավ տեսք, ապա ձեր իշխանությանը դա չի սպառնում՝ որևէ պլաստիկ միջամտություն չի փոխի ձեր էությունը։

 

Դուք այլևս պլաստիկ իշխանություն եք։

Հ.Գ. տեսնես մյուս պլաստիկ վիրահատությունն ո՞րն է լինելու»: