Ոստիկանության հայտարարությունը Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ գործողությունների վերաբերյալ


Ոստիկանության հայտարարությունը Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ գործողությունների վերաբերյալ
Ապրիլ 9 15:25 2020

ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

 

«ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում»,- գրել է նա։

 

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ քրեական գործ կա հարուցված, չհստակեցնելով, թե ինչ գործի մասին է խոսքը։