Բակո Սահակյանը հանձնարարել է անցակետերում սահմանային հսկողությունը ուժեղացնել


Բակո Սահակյանը հանձնարարել է անցակետերում սահմանային հսկողությունը ուժեղացնել
Ապրիլ 9 15:21 2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

«Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին»:

 



loading...