Գազի հարցով ռուսական կողմին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա․ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր կա. Մհեր Գրիգորյան


Գազի հարցով ռուսական կողմին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա․ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր կա. Մհեր Գրիգորյան
Ապրիլ 9 14:37 2020

Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս չի ստացել «Գազպրոմ» ընկերության ղեկավարին մարտի 31-ին ուղարկված նամակի պատասխանը։

 

«Դեռևս նամակի պատասխանը չկա։ Աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, այդ իմաստով, կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ։

 

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 31-ին Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը։ Նամակում, մասնավորապես, ասվում էր, որ պատեհաժամ է Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը:

 

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» կողմից սպառողների համար գազի սակագինը բարձրացնելու Հանրային ծառայաթյունները կարգավորող հանձնաժողով ուղարկված հայտին, Մհեր Գրիգորյանը նշեց․ «Այն հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները սկսվեն հանրային կերպով և բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան դրանք»։