3750 հղի կանայք վաղը կկարողանան ստանալ իրենց աջակցությունը. նախարար


3750 հղի կանայք վաղը կկարողանան ստանալ իրենց աջակցությունը. նախարար
Ապրիլ 9 14:06 2020

Հակաճգնաժամային միջոցների շրջանակում 3750 հղի կանայք վաղը կկարողանան ստանալ իրենց աջակցությունը: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պարզաբանելով, որ դա վերաբերում է 7-րդ փաթեթի շահառուներին:

Նա հավելեց, որ մնացած հղիների համար աշխատանքներ են տարվում:

Բաթոյանը նշեց, որ 4-րդ եւ 6-րդ փաթեթներն արդեն գործում են, եւ շահառուներն արդեն կարող են ստանալ իրենց օգնությունը: «Դա, մասնավորապես, վերաբերում է ընտանիքներին, որտեղ կան մինչեւ 14 տարեկան երեխաներ, ում ծնողներն աշխատանքից ազատվել են մարտի 13-20-ը, ինչպես նաեւ նրանց, ովքեր ազատվել են նույն շրջանում եւ երեխաներ ծունեն: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կառավարության կայքում կամ զանգելով թեժ գիծ»,- նշեց Բաթոյանը:

 

Նախարարը հավելեց, որ եթե վերոնշյալ փաթեթներով պետք չէ շահառուների հայտի ներկայացում, ապա 8-րդ եւ 9-րդ փաթեթներով այն պարտադիր է: 



loading...