Չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված․ Մհեր Գրիգորյան


Չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված․ Մհեր Գրիգորյան
Ապրիլ 9 13:59 2020

Չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Փոխվարչապետի կարծիքով, սակայն, դեռ վաղ է հայտարարել նոր պարտքի չափի, ժամանակի մասին։

«Ելնելով այսօրվա իրավիճակից՝ կարծում եմ՝ դեռ վաղ է թվային գնահատականներ տալը։ Դրա մասին մտածել պետք է, բայց որոշումներ կայացնել և թվեր հնչեցնելը դեռ վաղ է։ Նույնիսկ աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի մեր անելիքներն ավելի ճշգրտված լինեն։ Իհարկե, մտածում ենք, իհարկե կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել դրա պահի և չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը։

 

Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտ քայլերից է նաև պետական պարտքի ավելացումը։



loading...