ՊՆ-ին ես եմ առաջարկել ելակ գնել, վաճառել եմ շատ ցածր գնով. ընկերության փոխտնօրեն


ՊՆ-ին ես եմ առաջարկել ելակ գնել, վաճառել եմ շատ ցածր գնով. ընկերության փոխտնօրեն
Ապրիլ 9 13:46 2020

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ՀՀ ՊՆ զորամասերից մեկից՝ նշելով, թե «ելակը մտավ զորամաս»:

 

Tert.am-ին տեղեկություններ էին հասել, որ զորամասերին ելակ մատկարարելը պայմանավորված է արտահանողների խնդիրներով, և քանի որ բերքը պահել հնարավոր չէ, արտաքին շուկայում պահանջարկ չկա, ապա այն վաճառվել է ՊՆ-ին՝ էժան գնով: Հենց այդ պատճառով է, որ ՊՆ զորամասերում ելակ է մատակարարվել:

 

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Գրին ֆուդ» ելակ արտադրող ընկերության փոխտնօրեն Գրիգոր Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ՊՆ-ին ելակ վաճառելու առաջարկ ընկերությունն է ներկայացրել:

 

Փոխտնօրենի խոսքով՝ ընկերությունը ելակի բերքի արտահանում է իրականացնում նաև Ռուսաստանի Դաշնություն:

 

Հարցին՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ելակի արտահանման ծավալների նվազում եղե՞լ է, ընկերության փոխտնօրենն ասաց, թե շարունակում են նույն ծավալներով արտահանում իրականացնել: «Ավելի քիչ արտահանում չի եղել, այսինքն՝ արտահանման ծավալը չի փոխվել, սակայն գների էական անկում է գրանցվել, և նույն ծավալի բերքի իրացումից նույն շահույթը չես ստանում»,-նշեց Վարդանյանը:

 

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության և ընկերության միջև կայացած աևտրին, ապա Վարդանյանը մանրամասներ չհայտնեց. «Պաշտպանության նախարարությանը ելակը վաճառվել է սովորականից շատ ցածր գնով»: Վաճառքի ծավալների մասին ևս, Վարդանյանը չցանկացավ տեղեկություն հաղոդել:



loading...