Այսօր արդեն գների նվազման որոշակի միտում է նկատվում. ՏՄՊՊՀ նախագահը համեմատություններ արեց


Այսօր արդեն գների նվազման որոշակի միտում է նկատվում. ՏՄՊՊՀ նախագահը համեմատություններ արեց
Ապրիլ 9 09:27 2020

Այսօր արդեն գների նվազման որոշակի միտում է նկատվում. այսինքն ոչ թե փետրվարի հետ համեմատած, այլ մարտի սկզբի, երբ գները մի փոքր բարձրացել էին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:

 

«Բայց նաեւ ասեմ, որ գների աճը կոնկրետ ապրանքատեսակներով տեղավորվում է 1-4 տոկոսի սահմաններում: Այսինքն գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018-ի հետ նույն ապրանքների, նույն ժամանակահատվածում եւ նույն առեւտրային ցանցերում, եւ ունենք  հետեւյալ պատկերը. Օրինակ շաքարավազը այս տարվա փետրվարին եղել է 230 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ, սակայն 2018-ին այդ գինը եղել է 338 դրամ: Կարագը փետրվարին եղել է 3730 դրամ, ապրիլի 8-ին՝ 3790, իսկ 2018-ի փետրվարին եղել է 4430 դրամ: Այս տրամաբանությամբ, բավականին գնանկում կա: Այս թվերը ցույց է տալիս, որ շուկայում կա մրցակցություն: Ամենաբարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում, որտեղ 1-2 խաղացողի մասնաբաժինը շատ մեծ է, բավականաչափ աճել է մրցակցությունը, որից օգտվում է սպառողը»,-ասաց Գեւորգյանը:

 

Ինչ վերաբերում վառելիքի գներին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ռեբուլյար տեսակի բենզինի գինը եղել է 310 դրամ, պրեմիումը՝ 330 դրամ եւ դիզվառելիքը՝ 370 դրամ: Իսկ 2018-ի փետրվարին եղել է 450-470-460 դրամ: