Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում. վարչապետ (տեսանյութ)


Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում. վարչապետ (տեսանյութ)
Ապրիլ 9 13:21 2020

Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում, և այսօր 360 դրամով է այն հասանելի: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղատնտեսական աշխատսնքների այս սեզոնին սա կարևոր է, կարող ենք նաև արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարությսն վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկություն այս պահին չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն: Ամեն դեպքում նա տեղեկացրեց, որ վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։ «Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը:



loading...