Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել. փրկարարները տեղափոխել են դին եւ տունն ախտահանել


Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել. փրկարարները տեղափոխել են դին եւ տունն ախտահանել
Ապրիլ 9 10:07 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 8-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

 

Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ:



loading...