Նորապսակ զույգը կորոնավիրուսի ֆոնին սահմանների փակվելու պատճառով արգելափակված է մնացել Մալդիվյան թանկարժեք հանգստավայրում (լուսանկարներ)


Նորապսակ զույգը կորոնավիրուսի ֆոնին սահմանների փակվելու պատճառով արգելափակված է մնացել Մալդիվյան թանկարժեք հանգստավայրում (լուսանկարներ)
Ապրիլ 8 20:07 2020

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով տասնյակ երկրներ փակել են պետական սահմանները, դադարեցրել են օտարերկրյա չվերթների ընդունումն ու բնակիչներին տանը մնալու կարգադրություն տվել: Ստեղծված իրավիճակի հետևանքով նորապսակներ Օլիվիա և Ռաուլ դե Ֆրեիտասներն արգելափակված են մնացել Մալդիվյան կղզիների հինգ աստղանի հյուրանոցներից մեկում:

 

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Հարավային Աֆրիկայից ժամանած զույգը մարտի քսաներկուսին մեկնել է Մալդիվներ, որպեսզի դրախտային բնության գրկում վայելի մեղրամիսը: Ի սկզբանե մեղրամիսը պետք է տևեր վեց օր: Սակայն Մալդիվներն ու Հարավային Աֆրիկան նախքան այդ հայտարարել են սահմանները փակելու մասին:

 

Հարավաֆրիկյան իշխանությունները հայտարարել են, որ չարտերային օդանավ կվարձեն ու դրա միջոցով զույգին և Մալդիվներում արգելափակված մնացած ևս քառասուն քաղաքացու հայրենիք կվերադարձնեն: Սակայն մտահոգիչ է այն փաստը, որ ինքնաթիռի՝ 104 000 դոլար ծախսը վճարելու են ուղևորները, ինչին վերջիններս դեմ են:

 

Իրավիճակի հանգուցալուծումը դեռևս պարզ չէ, իսկ մինչ այդ նորապսակները շարունակում են մնալ շքեղ հանգստավայրում, որտեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է 750 դոլար վճարել:





loading...