Ինչպե՞ս դասավորվեց այն փոքրիկ աղջկա կյանքը, որը համարձակվեց համբուրել Ստալինի այտը


Ինչպե՞ս դասավորվեց այն փոքրիկ աղջկա կյանքը, որը համարձակվեց համբուրել Ստալինի այտը
Ապրիլ 7 11:49 2020

Փոքրիկ Վերա Կոնդակովան ԽՍՀՄ ողջ տարածքում հայտնի էր որպես աղջնակ, որը կարողացել է համբուրել Ստալինին: Իսկ ի՞նչ դեր է այդ իրադարձությունն ունեցել նրա կյանքում: Փոքրիկ Վերան մտածել անգամ չէր կարող, որ պատիվ կունենա անձամբ ծաղիկներ նվիրել ԽՍՀՄ առաջնորդին:

Մինչ հայտնի իրադարձությունը Վերան մայրաքաղաքային դպրոցներից մեկի հասարակ աշակերտուհի էր: Նրա հայրն աշխատում էր Անտառային արդյունաբերության նախարարությունում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր: Ընտանիքը բավականին համեստ կյանքով էր ապրում:

Ինքը՝ Վերան, ստեղծարար աղջիկ էր: Պիոներների տանը նա հաճախում էր երգի ու գեղարվեստական խոսքի խմբակներ: Երգի անսամբլի մասնակիցները հաճախ ելույթ էին ունենում օտարերկրյա հյուրերի առջև և կառավարության հավաքների ժամանակ:

Այնպես ստացվեց, որ մի անգամ ղեկավար մարմինները ներկա գտնվեցին անսամբլի փորձերին, որոնց մասնակցում էր նաև Վերա Կոնդակովան: Աղջիկը մյուսներից առանձնանում էր իր գեղեցիկ խոսքով և խիստ սլավոնական արտաքինով: Ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով էլ Կոնդակովային ընտրեցին կարևոր առաջադրանք կատարելու համար. մայիսի 1-ի տոնակատարությունների ժամանակ աղջնակը պետք է շնորհավորեր Իոսիֆ Ստալինին և ծաղիկներ տար նրան:

Մայիսի 1-ին Կոնդակովների ողջ ընտանիքը կարծես ասեղների վրա լիներ: Ծնողներն անհանգստանում էին, քանի որ վստահ չէին՝ արդյոք իրենց դուստրը կկարողանա՞ նման կարևոր առաքելությունն իրականացնել, թե՞ ոչ: Վերային տվեցին մեծ ու շատ ծանր ծաղկեփունջ և ևս մեկ անգամ բացատրեցին, թե ինչ է հարկավոր անել:

Վերան հիշում է, որ շատ էր անհանգստանում, այդ պատճառով էլ հրապարակ էր գնում մեծ քայլերով՝ չհամապատասխանելով երաժշտության ռիթմին: Իոսիֆ Ստալինը մի փոքր առաջ եկավ, և նույն պահին Վերան մոտեցավ նրան՝ ասելով անգիր արված շնորհավորանքը: Այնուհետև աղջկան կանգնեցրին աթոռի վրա, որտեղից էլ նա վայելում էր շքերթը: Վերան շատ երջանիկ էր զգում՝ նայելով, թե ինչպես են քայլում մարդիկ և իրեն ձեռքով ողջունում:

Չկարողանալով զսպել զգացմունքները՝ Վերան համբուրեց առաջնորդի այտը, իսկ վերջինս, որպես պատասխան, գրկեց փոքրիկին և նորից համբուրեց: Շքերթի ավարտին Ստալինն անձամբ իջեցրեց Վերային աթոռից և նրան խորհուրդ տվեց լավ սովորել:

Այդ դեպքից հետո Վերա Կոնդակովան հայտնի դարձավ: Տեսաձայնագրությունը պարբերաբար ցույց էին տալիս, իսկ աղջկա լուսանկարը տպագրվեց բոլոր թերթերում: Նրան պետության բոլոր անկյուններից նամակներ էին գրում: Մի հայտնի նկարիչ անգամ արեց Վերայի դիմանկարը, իսկ Սերգեյ Միխալկովը աղջկան բանաստեղծություն նվիրեց: Եվ այդ իրավիճակը շարունակվեց բավականին երկար՝ ընդհուպ մինչև Ստալինի մահը: Այնուհետև բոլորն աստիճանաբար մոռացան Վերայի մասին:

Դպրոցից հետո Վերան սկսեց օտար լեզուներ ուսումնասիրել, այնուհետև ընդունվեց Ազգային տնտեսության ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ԽՍՀՄ Գոսսնաբում: Ամուսնացավ Բորիս Մալիյի՝ «Տուպոլև» շինարարական բյուրոյի աշխատակցի հետ և ունեցավ մի դուստր:



loading...