Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նա «Վարդաշեն» ՔԿՀ աշխատակից է


Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նա «Վարդաշեն» ՔԿՀ աշխատակից է
Ապրիլ 6 19:40 2020

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գողթի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ մոտ 30 տարեկան տղամարդը աշխատում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ 

 

«Շաբաթ օրը նրան  թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այնուհետեւ  տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Ընտանիքի անդամները մեկուսացվել են տանը»,- ասաց Գաբրիլյանը:

Գյուղապետը նշեց, որ վարակվածի ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի:

«Նրա շփման շրջանակը մեծ չի, ամեն դեպքում մեկուսացրել ենք բոլորին տանը, դեռ ոչ մեկը առողջական գանգատ չունի: Ամեն առավոտ էլ գյուղի փողոցները, խանութները, ամեն ինչ քլորաջրով ախտահանում ենք»,- ասաց նա: