55-62 տարեկան, 65 և ավելի տարիքի մարդիկ նույնիսկ հիմա՝ այսօր, լիարժեք աշխատունակ մարդիկ են. Փաշինյան


55-62 տարեկան, 65 և ավելի տարիքի մարդիկ նույնիսկ հիմա՝ այսօր, լիարժեք աշխատունակ մարդիկ են. Փաշինյան
Ապրիլ 6 19:30 2020

Ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, սակայն դեռ կենսաթոշակի տարիքի էլ չեն: Այս հարցն ուղղվեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հակաճգնաժամային այն միջոցները և փաթեթները, որ ընդունել են, դրանցից ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ինքը հասկանում է, որ իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վարչապետը տեղեկացրեց՝ հիմա քննարկում են ընտանեկան նպաստի բարեփոխումների համատեքստում ինչ կարող են անել:

 

«Իմ պատկերացմամբ՝ 55-62 տարեկան, 65 և ավելի տարիքի մարդիկ նույնիսկ հիմա՝ այսօր, լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք ծրագրեր, այն ծրագրերը, որոնց նպատակը մարդկանց աշխատաշուկայում առավել մրցունակ դարձնելն է: Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե նրանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ հմտությունները զարգացնել, որ աշխատաշուկայում առավել մրցունակ լինեն»,- ասաց նա: