Ինձ լուսանկարներ են ուղարկել, որ բանկի մասնաճյուղերում հերթեր են. մարդիկ զրո տոկոսով գյուղվարկեր են ստանում. Փաշինյան


Ինձ լուսանկարներ են ուղարկել, որ բանկի մասնաճյուղերում հերթեր են. մարդիկ զրո տոկոսով գյուղվարկեր են ստանում. Փաշինյան
Ապրիլ 6 19:21 2020

Մենք գյուղատնտեսության ոլորտում շատ կարեւոր ծրագրեր ենք իրականացնում. կորոնավիրուսի շրջանում կարեւոր որոշումներ ենք կայացրել եւ հիմա ըստ էության, կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադռանալով հարցին, թե ի՞նչ անեն այն գյուղացիները, որոնք չունեն բավարար գումար իրենց աշխատանքները սկսելու համար:

Նա հավելեց, որ նաեւ միկրովարկեի տոկոսներն են զրոյացրել ենք. «Ինձ այսօր ահազանգեր էին ուղարկել լուսանկարներով, որ «Ակբա Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերում հերթ է, որոնք վարկեր են ստանում: Ահազանգում էին, որ այդտեղ սոցիալական հեռավորությունը չեն պահում:

Մինչեւ մեկ մլն դրամանոց վարկեր են տրվում առանց տոկոսի: Կառավարությունը հետեւում է եր երբ այդ 2 մլրդ դրամի պաշարը սպառվի, մենք նոր միջոցներ կներգրավենք, որ այս տարի մեր բոլոր հայրենակիցները, որոնք ուզում են ստանալ վարկեր եւ ունեն համապատասխան վարկային պատմություն, նրանք դրանք ստանան»,-ասաց Փաշինյանը:

«Հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակներում եւս զրոյացրել ենք գյուղատնտեսական վարկերը: Խոսքը խելացի անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման մասին է:  Մենք սուբսիդավորում ենք այդ ծրագրերը:

Մենք հընթացս կհետեւենք, որ եթե տեսնենք հասանելիությունը բավարար չէ, ծրագրերում համապատասխան փոփոխություններ կանենք»,-ընդգծեց նա:

NEWS.am

 

 



loading...