Հազվադեպ լոգանք ընդունող ու բուսակեր Սթիվ Ջոբսը.

Հազվադեպ լոգանք ընդունող ու բուսակեր Սթիվ Ջոբսը.
Ապրիլ 6 18:40 2020

1.  Սթիվ Ջոբսն ունի սիրիական արմատներ, հոր անունն է Աբդուլֆատահ Ջանդալի:

2.  Սթիվն իր քրոջ գոյության մասին իմացել է արդեն հասուն տարիքում. հատկանշական է, որ Մոնա Սիմփսոնը հայտի գրող է:

3.  Սթիվը որդեգրված երեխա էր: Իր բիոլոգիական ծնողները ուսանողներ էին, և կարծում էին, որ պատրաստ չեն երեխա մեծացնել: Նրանք հանձնեցին Ջոբսին որդեգրման այն պայմանով, որ երեխայի նոր ծնողները պիտի բարձրագույն կրթություն ունենան:

4.  Սթիվը չէր ընդունում իր առաջին երեխային. պնդում էր, որ անպտուղ է:

5.  Սթիվը բուսակեր էր:

6.  Սթիվ Ջոբսը հազվադեպ էր լոգանք ընդունում, նա հավատում էր, որ այն սնունդը, որն օգտագործում էր, չեզոքացնում էր մարմնական հոտերը: Սակայն Ջոբսը սխալվում էր. Atari ընկերությունում աշխատելու տարիներին նրան անմիջապես տեղափոխել են գիշերային հերթափոխի, որպեսզի կոլեգաները չբողոքեն:

7.  Սթիվը ժամանակին ցանկացել է եկեղեցի գնալ և քահանա դառնալ: Ի դեպ նրա հարսանիքն անցկացվել է բուդդայական վանականի կողմից:

8.  Սթիվ Ջոբսն  LSD է փորձել, և պատմել, որ դա իր կյանքը 2-3 ամենակարևոր բաներից էր, ինչ արել է:

9.  Սթիվը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում, իբրև ամենացածր աշխատավարձով ընկերության նախագահ. փաստաթղթերով այն կազմում էր տարեկան 1 դոլլար:

10.  Ջոբսի մեքենան համարանիշներ չուներ: Նա սիրում էր այն կայանել հաշմանդամների համար նախատեսված տեղերում:

11.  Apple-ի աշխատակիցների 90%-ը երբեք չեն տեսել Սթիվ Ջոբսին:

 

loading...