Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. Աննա Հակոբյան


Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. Աննա Հակոբյան
Ապրիլ 6 18:39 2020

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի շահառուներից Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. «Ժպիտների քաղաք» հիմնադրամի շահառուներից Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել:

17-ամյա գեղեցկուհու մոտ ախտորոշվել էր օստեոսարկոմա, և քիմիաթերապևտիկ բուժման մի քանի կուրսից հետո, ոտքը փրկելու համար, էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն էր առաջացել: Աշխարհում տիրող իրավիճակը և արտակարգ դրությունը լուրջ խոչընդոտներ էին ստեղծել կենսական նշանակություն ունեցող էնդոպրոթեզը ՀՀ բերելու հարցում, սակայն պատրաստակամ ու բարի մարդկանց շնորհիվ մենք կարողացանք այն ժամանակին հասցնել Հայաստան:

Էնդոպրոթեզի արժեքը կազմեց շուրջ 7000 եվրո‼️ :

Վերջույթապահպան վիրահատությունն անվճար կատարել է «Նաիրի» բժշկական կենտրոնում Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար Գալուստ Գալուստյանը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն բոլոր կառույցներին ու անհատներին, առանց որոնց օգնության մենք չէինք կարողանա կյանքի կոչել այս ամենը.

ՀՀՓոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ի գրասենյակի Մարդասիրական օգնության ծրագրերի վարչությանը` թղթաբանական գործընթացն արագացնելու համար,

Նաիրի» բժշկական կենտրոնին և անձամբ Նարինե Մամիկոնյան-Քուշկյանին ու Գալուստ Գալուստյանին՝ վիրահատությունն իրականացնելու համար:

Անսահման շնորհակալ ենք նաև մեր բոլոր նվիրատուներին, որոնք այս բարդ ժամանակաշրջանում շարունակում են աջակցել մեզ՝ գիտակցելով, որ քաղցկեղը չի սպասում:

Մեր Լիան կշարունակի բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:

Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- գրել է նա։



loading...