«Թունելի վերջում արդեն լույս է նշմարվում». Դոնալդ Թրամփ


«Թունելի վերջում արդեն լույս է նշմարվում». Դոնալդ Թրամփ
Ապրիլ 6 17:18 2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ երկրում ի հայտ են եկել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման առաջին նշույլները: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ տարածքում գտնվող համաճարակի մի շարք «թեժ կետերում» հաստատված դեպքերի և մահացությունների թվի կորի որոշակի համահարթեցում է նկատվում:

 

«Մենք թունելի վերջում սկսում ենք որոշակի լույս նշմարել: Հուսով եմ, որ դա տեղի կունենա ոչ ամենահեռավոր ապագայում: Մենք հպարտ ենք մեր կատարած աշխատանքով, սակայն մարդկանց մահը մեզ մշտապես տխրեցնելու է», - կիրակի երեկոյան Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոնալդ Թրամփը:

 

Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանը նախորդել է կորոնավիրուսի դեպքերին վերաբերող պաշտոնական տեղեկատվության հրապարակումը, որի համաձայն՝ համաճարակի ամերիկյան էպիկենտրոն Նյու Յորքում առաջին անգամ վերջին շաբաթների ընթացքում մահացությունների թվի աննշան անկում է նկատվել: