ՀՀ քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 5 ժամ ենթարկվել են անմարդկային փորձությունների. քաղաքացին ահազանգում է


ՀՀ քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 5 ժամ ենթարկվել են անմարդկային փորձությունների. քաղաքացին ահազանգում է
Ապրիլ 6 17:10 2020

ՀՀ քաղաքացիները առանց անգամ որեւէ նախնական պատկերացում ունենալու անսպաելի կերպով Զվարթնոց օդանավակայանում մոտ 5 ժամ ենթարկվել են ամեն տեսակի փորձությունների։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Խաչիկ Թադեւոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՇՏԱՊ!!!

ՀՀ քաղաքացիները առանց անգամ որեւէ նախնական պատկերացում ունենալու անսպաելի կերպով Զվարթնոց օդանավակայանում մոտ 5 ժամ ենթարկվել են ամեն տեսակի փորձությունների։

1. Ինքս վերջին օրերին գրեթե ամենօրյա կապի մեջ գտնվելով Գերմանիայում ՀՀ դեսպանության հետ, հայտնել եմ Հայաստան վերադառնալու ցանկության մասին, հատուկ հարցնելով ինքնամեկուսացման հնարավորության մասին։ Ընտանիքիս անդամները անգամ զանգահարել են այդպես ասված " թեժ գիծ" առկա նախապայմանները ստուգելու համար։ Հատուկ ինքնամեկուսացման համար, իմ բարեկամներից մեկի բնակարանը ամբողջությամբ ազատվել է բացառապես իմ համար։ Ես պատրաստ լինելով 14 օր ապրել այդ տանը միայնակ, համաձայն եմ եղել ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը դա կփաստի։ Երեկ ինձ հաջողվեց այսօրվա համար տոմս գնել եւ վերադառնալ։

2․ Մինչեւ Երեւան ամբողջական ուղեւորության ընթացքում պահպանել եմ բացառձակապես բոլոր ռիսկից խուսափելու կանոնները սկսած այլ անձանցից հեռավորություններից մինչեւ հատուկ հանդերձանքի պարագաներ։ Սակայն Երեւանում վայրեէջքից հետո կատարվածը բացարձակապես զրոյացրեց եւ հարյուրովոր մարդկանց կյանքեր ենթարկեց շատ լուրջ վտանգի։

3. Անմիջապես Երեւանում վայրէջք կատարելուն պես անհասկանալի կերպով նախապատվություն տալով Վրաստանի քաղաքացիներին, նրանց խնդրեցին առաջինը լքել ինքնաթիռը, իսկ ՀՀ քաղաքացիները լինելով միմյանցից մի քանի սանտիմետրերի հեռավորության վրա մոտ 40 րոպես փակված են եղել նեղ ինքնաթիռի մեջ, որը վարակվելու հավանականությունը ցանկցած այնտեղ գտնվող մարդու համար հազարապատկում է։

4. Բազմաթիվ բողոքներից հետո, երբ որոշ մարդկանց ինքնազգացողությունը սկսեց վաթթարանալ, մարդկանց դուրս թողեցին։ Դրսում պարզվեց, որ քիչ առաջ պարետը որոշում է կայացրել, որ անկախ նրանից քաղաքացիները տեղեկացված են եղել, թե ոչ բոլորը պետք է իրենց կամքին հակառակ մեկուսացվեն, անգամ եթե դա հակասում է մարդկանց հասանելի առկա տեղեկատվությանը, որը տրամադրվում է թեժ գծի եւ դեսպանատների կողմից։

5. Մարդկանց ստիպեցին մոտ եւս 2.5 - 3 ժամ անընդհատ մեկ մտնել, մեկ դուրս գալ փոքրիկ ավտոբուսների մեջից։ Բազմաթիվ բացթողումների եւ ցայտնոտային անկազմակերպվածության պատճառով սկզբից 40 րոպե հավաքվում էր մարդկանց անձնագրերը, իսկ հետո երկար ետ վերադարձվում։

6. Երբ մարդիկ ներկայացնում էին պաշտոնական ապացույցներ, որ դիմել են տարբեր կառույցների երկիր մուտք գործելու կարգը հասկանալու համար եւ նրանց մինչեւ անգամ թռիչք չի զգուշացվել նմանատիպ որոշման մասին, ապա որպես պատասխան չէր ներկայացվում բացարձակապես ՈՉ ՄԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ եւ ՉԿԱՐ ԳԵԹ ՄԵԿ ԱՆՁ ում կարելի էր կոնկրետ հարցեր ուղղել։

7. Չզարմանաք, որ տվյալ խմբի մեծ մասը վարակվի եւ անգամ ավելի լուրջ հետեւանքներ ունենա։ Սա կարող է իսկական աղետ լինել, որովհետեեւ մարդիկ անգամ կես մետր հեռավորություն չէին կարող պահել ինքնաթիռում, ավտոբուսի մեջ կամ այնուհետեւ մեկուսացման վայրի առաջ հերթ պահելիս։

Հ․ Գ․ Արտակարգ իրավիճակը արտակարգ իրավիճակով, սակայան մարդկանց իրավունքների բացահայտ ոտնահարումը, որը ուղեկցվում է նախապես չհայտարարված որոշումներով անընդունելի է իրավական պետությունում։

Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպան կառույցներին զբաղվել մարդկանց իրավունքների պաշտպանությամբ»։



loading...