«Սա ապշեցուցիչ է». ՉԹՕ-ների գերակտիվություն՝ Երկրի շուրջը


«Սա ապշեցուցիչ է». ՉԹՕ-ների գերակտիվություն՝ Երկրի շուրջը
Ապրիլ 5 23:55 2020

ՉԹՕ-ների արտասովոր ակտիվությունը Երկրի մթնոլորտային տարածքում պահպանվում է: Այսպես, ապրիլի 4-ի երեկոյան ամերիկյան Քլիվլենդ քաղաքի բնակիչներին հաջողվել է նկարահանել ՉԹՕ-ների մի ամբողջ օդային տորմիղ, որոնք թռչելիս են եղել բավականին ցածր բարձրության վրա:

 

Ընդ որում, նկատելի է, որ ՉԹՕ-ներից 3-ն առաջատարներն են, մնացածը հետևում են նրանց: Ինչ-որ մի պահի ամբողջ խումբը կանգ է առնում, ինչից հետո 3 օբյեկտ մնում է իր տեղում, մնացածն, իրենց ուղղությունը փոխելով, դուրս են գալիս տեսադաշտից:

 

«Սա ապշեցուցիչ է: Սա ամբողջովին բացառում է ՉԹՕ-ների վերջին շրջանի ակտիվությունը Իլոն Մասքի արբանյակներով պայմանավորելու ոմանց ջանքերը: Արբանյակները կանգ չեն առնում և չեն փոխում իրենց ուղեծիրը մեկ այլ անկյան տակ»,- ասում են ականատեսները:

 

Թենեսի նահանգ, ԱՄՆ