ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի «ամենաակնհայտ» ախտանիշը


ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի «ամենաակնհայտ» ախտանիշը
Ապրիլ 5 23:36 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր տեսակի կորոնավիրուսային COVID-19-ի «առավել ակնհայտ» ախտանիշի մասին: Այս մասին ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:

 

Նա նշել է, որ առաջին ախտանիշը բարձր ջերմությունն է:

Բացի դրանից, ռիսկի խմբում գտնվողը ջերմության բարձրացումից հետո դողէրոցք է ունենում:

 

Կազմակերպության ներկայացուցիչն ավելացրել է, որ այդ մարդիկ գիշերն արթնանալով «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», ինչպես նաեւ իրենց վատ են զգում:

«Ամենաակնհայտ ախտանիշը դա տենդն է եւ 38 աստիճանից բարձր ջերմությունը»,-ասել է Հարիսը:



loading...