Արման Թաթոյանը՝ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային ՌԴ արտահանձնելու մասին

Արման Թաթոյանը՝ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային ՌԴ արտահանձնելու մասին
Ապրիլ 5 21:36 2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:

 

Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:

 

Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:

 

Վաղն իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։

 

Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»:

 

Նշենք, որ օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, որ Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում է 2011թ. ՌԴ–ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայ Միսակ Լազարյանին։շ՝ անվանելով դա «անթասիբ որոշում»։

 

Այսօր էլ «Սասնա ծռեր» կուսակցությունն էր հանդես եկել  այդ որոշումը դատապարտող հայտարարությամբ՝ անվանելով այն «դավաճանական գործընթաց»։ 

 

 

loading...