«Սասնա ծռեր»-ը կոչ է անում թեսթ անել առաջնագծի զինծառայողներին


«Սասնա ծռեր»-ը կոչ է անում թեսթ անել առաջնագծի զինծառայողներին
Ապրիլ 5 21:27 2020

«Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ է անում թեսթ անել առաջնագծի զինծառայողներին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ 

 

«Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջնահերթ է Զինված ուժերի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը։ Արտակարգ դրության պարետին և ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին՝ նախապատվությունը տալով առաջնագծի զինծառայողներին»,- ասված է հայտարարությունում։