Շտապ բուժօգնության մեքենայով մարտի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել էլեկտրահարված 2 տղամարդ։ Տուժածների ինքնությունը ճշտվում է: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:
«Նրանցից մեկն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում. առկա են հոսանքի մուտքի և ելքի կետեր՝ սրտամկանի վնասվածք, իսկ մյուսի վիճակը միջին ծանրության է, հոսանքի ազդեցության հետքեր չկան։ Ունի գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում և սալջարդ: Հավանաբար, վնասվել է հարվածի ալիքից: Վերջինս գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»,- նշել է Արմեն Խաչատրյանը:
Դեպքի հանգամանքները ճշտվում են։