Խոշոր ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր
Ապրիլ 5 18:30 2020

Այսօր ՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի ժողովրդին հայտնի «Մալականի այգի» տանող ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 31 ՍԼ 880 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 36 ՕT 402 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 3-ը՝ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներից 3-ին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանը:

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Արման Վարդերեսյանն ու Սամվել Ազատյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com 

 



loading...