Ուհանում կորոնավիրուսի մասին առաջինը նախազգուշացրած բժիշկներից մեկը խորհրդավոր կերպով անհետացել է․ RFA


Ուհանում կորոնավիրուսի մասին առաջինը նախազգուշացրած բժիշկներից մեկը խորհրդավոր կերպով անհետացել է․ RFA
Ապրիլ 3 21:27 2020

Չինաստանի՝ կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում  Այ Ֆեն անունով բժշկուհին խորհրդավոր պայմաններում անհետացել է։ Նա առաջին բժիշկներից էր, ով նախազգուշացրեց նոր վիրուսի մասին: Նա կիսվել էր հիվանդի բժշկական պատմության լուսանկարով` «կորոնավիրուս» մակագրությամբ: Այնուհետև նա հայտնել էր, որ ինքը «աննախադեպ, ծայրահեղ ծանր նկատողություն» է ստացել Ուհանի կենտրոնական հիվանդանոցի ղեկավարության կողմից:

 

Վերջերս Այ Ֆենը հարցազրույց տվեց՝ նշելով, որ իշխանությունները թույլ չեն տվել նրան և մյուս բժիշկներին նախազգուշացնել աշխարհին վերահաս վտանգի մասին: Նրա գործընկերներից չորսը վարակվել են և մահացել համաճարակի դեմ պայքարի ընթացքում: Նրանց թվում էր բժիշկ Լի Վենլիանգը, ով նույնպես փորձեց խոսել CoViD-19- ի մասին, որի համար նա մեղադրվեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

 

Հարցազրույցի հրապարակումից կարճ ժամանակ անց կինը անհետացավ և իր Weibo սոցիալական ցանցի էջում հայտնվեց մի խորհրդավոր հաղորդագրություն՝ «Գետ. Կամուրջ. Ճանապարհ. Ժամերի կռիվ»։ Այժմ շատերը ենթադրում են, որ նրան ձերբակալել են իշխանությունները:

 



loading...