Ցավոք նման տեսարաններ և միջադեպեր հաճախակի են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Ցավոք նման տեսարաններ և միջադեպեր հաճախակի են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Ապրիլ 2 22:38 2020

Ցավոք նման տեսարաններ և միջադեպեր հաճախակի են լինելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում  «Սրով եկել ես, ավելի սուր սրով գնալու ես» գրառման մեջ նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը եւ տեղադրել տեսանյութ, որտեղ ոստիկանների եւ մի քաղաքացու միջեւ նյարդային խոսակցություն է ծավալվում. իրավապահները տեղաշարժի հիմնավորումը հաստատող փաստաթղթեր են պահանջում, իսկ քաղաքացին բացատրում է, թե գնում է ուտելիք գնելու համար եղբորից փող վերցնելու:

 

«Ավելին, ես առավել քան վստահ եմ, որ շատ շուտով մարդիկ Նիկոլի պաշտոնյաներին փողոցում տեսնելիս վիրավորելու են ու անգամ ինքնադատաստան են տեսնելու հանուն իրենց երեխաների սննդի: Նիկոլի ապաշնորհ կառավարությունը մարդկանց հասցրեց համաճարակի և սովի դռները ու սրա պատասխանը հենց Նիկոլն էլ պետք ա տա», գրել է Ն.Սամսոնյանը եւ հետգրությունում պատրաստակամություն հայտնել  սննդով ու գումարով օգնել տեսանյութի քաղաքացուն:

 

«Անգամ պատրաստ եմ «Նիկոլից տուժած քաղաքացիների» աջակցման նախաձեռնող խումբ ստեղծելու լուրջ առաջարկներ քննարկել: Ես, որ այս պահից այդ ուղղությամբ լուրջ մտածում եմ», գրել է Ն.Սամսոնյանը:

 

 

loading...