Փոփոխություններ՝ մեքենայով երթևեկելու սահմանափակումների հետ կապված. պարետի որոշում


Փոփոխություններ՝ մեքենայով երթևեկելու սահմանափակումների հետ կապված. պարետի որոշում
Ապրիլ 1 13:32 2020

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին ստորագրել է N 27 որոշումը, որով սահմանվել են արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամաբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, որոնք գործում են մինչև ապրիլի 12-ը, ժամը 23:59:

  1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։ 
  2. Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։ 
  3. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
  4. Չսահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ աշխատող անձանց` աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը, ինչի համար անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործատուի կողմից տրամադրված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն։ Այս ենթակետի գործողության սկիզբ է համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի ժամը 23:59-ը:
  5. Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող / վերադարձող անձանց տեղաշարժը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը ժամը 23:59:
  6. Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
  7. Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Որոշման համաձայն, սահմանված դեպքերում թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) առավելագույնը 1 ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ 

Այս արգելքը կիրառելի չէ.

  1. երեխաների փոխադրման դեպքում.
  2. ընտանիքի անդամների կողմից ավտոմեքենայում երթևեկելու դեպքում՝ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով։ Սույն կետի իմաստով ընտանիքի անդամներ են ամուսինը, կինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը.
  3. նույն ընկերության աշխատողների փոխադրման դեպքում:
 

 



loading...