Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն


Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն
Մարտ 31 14:12 2020

COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները եւ ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

«Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը եւ համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաեւ օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտը» նաեւ տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք»,-ասված է հաղորդագրության մեջ: