Իշխանությունը ձախողել է, հիմա դիմում են ուժայինին․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց նախագծի մասին.Armlur.am


Իշխանությունը ձախողել է, հիմա դիմում են ուժայինին․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց նախագծի մասին.Armlur.am
Մարտ 31 13:39 2020

Այսօր ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիյանը հետ ArmLur.am-ը զրուցել է խորհրդարանում ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մասին, որով համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

 
 

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում այս օրենսդրական փաթեթի վերաբերյալ մի քանի խնդիր բարձրաձայնեց։ «Այս հարցին կցանկանայի մի քանի համատեքստում անդրադառնալ։ Ակնհայտորեն այս նախագծի՝ այս փուլում առաջ քաշումը ցույց է տալիս, որ իշխանությունները, այսինքն ոչ ուժային հատվածը ձախողել է վարակակիր անձանց և նրանց կոնտակտավորների շրջանակի բացահայտման և կանխման գործառույթը։ Իշխանությունը հարմար առիթ գտնելով փորձում է վերահսկողական գործառույթներ ավելացնել։

 
5
 
STOPPED
 
 

Նա խոսեց նաև այն միջազգային փորձից, որ մեջ են բերում իշխանությունները։ «Բոլոր այդ երկրներում այդ ծրագիրը կամավոր է։ Սինգապուրում հատուկ նշվում է, որ այդ մարդը ցանկացած ժամանակ կարող է անջատել ինտերնետը և ապաակտիվացնել այն», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 
 
 

Նաիրա Հովհաննիսյան․ Հովսեփ Հովսեփյան